Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել ALCATEL 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS HIPER OKI ականջակալներ

12-06-2021 10:36:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը  2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:
 
«Եթե դուք նախընտրում եք միաժամանակ ունենալ նորաոճ և բազմաֆունկցիոնալ սմարթֆոն և շփվել մտերիմների հետ, ապա բաց մի թողեք
նաև անլար ականջակալ նվեր ստանալու հնարավորությունը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը:
 
Նշենք, որ 2021 թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ունի երեք տեսախցիկ, որոնցից հիմնականը՝ 13 ՄՊ է, 6․52” HD + որակի ընդարձակ էկրան, նաև գիշեր ու ցերեկ անընդմեջ օգտագործման հնարավորություն տվող Smart Manager-ով աշխատող 4000mAh մարտկոց։  Իսկ TWS Hiper Oki անլար ականջակալները կարելի է օգտագործել 3 ժամ շարունակ, ընդ որում՝ մինչև 10 մետր հեռավորության վրա:
 
Հավելենք, որ սմարթֆոնը կարելի ձեռք բերել առցանց՝ Ucom-ի ինտերնետ խանութից: Բացի այդ, 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 67 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար