Հայ և վրացի գործընկերները հանդիպել են Բագրատաշենի անցակետում. ՀՀ ՊԵԿ

12-06-2021 12:13:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն


 
Հայ և վրացի գործընկերները հանդիպել են Բագրատաշենի անցակետում, քննարկվել են մաքսային ոլորտում էլեկտրոնային տվյալների փոխանակմանը և համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:
 
Հայաստանի և Վրաստանի մաքսային ոլորտի պատասխանատուները հանդիպել են Բագրատաշենի անցակետում: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներ Շուշանիկ Ներսիսյանի և Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն ընդունել է հայկական կողմի հրավերով Հայաստանի սահմանային անցակետ ժամանած
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմեր Խունդաձեի գլխավորած պատվիրակությանը: 
 
Օրակարգում աշխատանքային հարցեր են, որոնք վերաբերում են կորոնավիրուսով պայմանավորված ոչ սովորական տարվա ընթացքում և դրանից հետո մաքսային ոլորտում փորձի փոխանակմանն ու համագործակցությանը: Հանդիպման ժամանակ քննարկվել է Վրաստանի ու Հայաստանի միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային փոխադրումներին առնչվող էլեկտրոնային տվյալների նախնական փոխանակումն առավել արդյունավետ իրականացնելու հարցը:
 
Հայ և վրացի գործընկերները պայմանավորվել են ակտիվացնել երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների գործակցությունը, ինչը դրականորեն կանդրադառնա մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման և խնդիրների առավել արագ լուծման գործընթացի վրա: Նախատեսվում է երկու գործընկեր կառույցների փորձագետների տեսակոնֆերանսների միջոցով առավել մանրամասն քննարկել համատեղ աշխատանքների իրականացման տեխնիկական հարցերը։
 
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնելու գործուն քայլերը` ավարտին հասցնելու նպատակով Բեռնարկղերի վերահսկողության ծրագրին ՀՀ անդամակցության գործընթացը:
Մանրամասն՝ տեսանյութում։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 132 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար