Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին` ազգային տոնի առթիվ


Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին` ազգային տոնի առթիվ

  • 12-06-2021 14:02:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ ազգային տոնի առթիվ:
 
«Ձերդ Գերազանցություն, 
 
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին երկրի ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ: 
 
Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ բարեկա¬մական կապերի հետագա ամրապնդումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում փոխգործակցության ընդլայնումը։ 
 
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր լիցք հաղորդել հայ-բրիտանական համագործակցությանը՝ ի շահ մեր երկրների և ի բարօրու-թյուն մեր ժողովուրդների։
 
Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և բեղմնավոր գործունեություն, իսկ  Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարեկեցություն», - ասված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play