Ի՞նչ սահմանափակումներ են այս պահին գործում Վրաստանում

12-06-2021 16:28:41   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Վրաստանում համաճարակային իրավիճակի կայունացումից հետո կառավարությունում գործող միջգերատեսչական խորհուրդը մի շարք սահմանափակումներ վերացրեց: Սակայն որոշ սահմանափակումներ դեռևս մնում են ուժի մեջ, հայտնում է
Aliq.ge-ն:
 
Մասնավորապես՝
 
-Վրաստանում ուժի մեջ է գիշերային ժամերին տեղաշարժի արգելքը: Երեկոյան ժամը 23:00-04:00-ն տեղաշարժվելու համար ֆիզիկական անձինք տուգանվում են 2000 լարիով, իրավաբանական անձինք՝ 10 000 լարիով:
 
-Երկրում շարունակում է ուժի մեջ մնալ մեծամասշտաբ սոցիալական միջոցառումների՝ հարսանիքների, թաղման արարողությունների, տարեդարձերի և այլ միջոցառումների անցկացման արգելքը: Ըստ կանոնակարգերի` միջոցառմանը մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 10-ը:
 
-Վրաստանում ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում պարտադիր է դիմակ կրել: Կարգը խախտելու համար անձը տուգանվում է 20 լարիով, կրկնելու դեպքում տուգանքը կկազմի 40 լարի:
 
-Վրաստանը հունիսի 1-ից բացեց ցամաքային սահմանները: Օտարերկրյա քաղաքացիները Վրաստան մուտք գործելիս պարտադիր պետք է լրացնեն առցանց դիմումը՝ https://registration.gov.ge/pub/form/8_protocol_for_arrivals_in_georgia/tk6157/
 
-Օտարերկրյա այցելուների համար սահմանը հատել հնարավոր է լիարժեք պատվաստման (երկու դեղաբաժին) փաստաթուղթ ներկայացնելու և PCR բացասական թեստի պատասխանով, կամ միայն վերջին 72 ժամվա ընթացքում անցկացրած PCR թեստի բացասական պատասխանով: Այս դեպքում, անձինք ստիպված կլինեն 3-րդ օրը նորից թեստ հանձնել:
 
-Վրաստանում դեռ չեն գործում խաղատներն ու գիշերային ակումբները:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 132 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար