«5165» շարժումը Գեղարքունիքի մարզում էր


«5165» շարժումը Գեղարքունիքի մարզում էր

  • 12-06-2021 17:08:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«5165» շարժումը Գեղարքունիքի մարզում էր: Քարոզարշավի 5-րդ օրը շարժման ներկայացուցիչներն այցելեցին Գավառ և Մարտունի քաղաքներ, որոնց ընթացքում քաղաքացիները ծանոթանացան քաղաքական ուժի նախընտրական ծրագրին, զրուցեցին շարժման հիմնադիրների հետ, սահմանեցին մարզի համար կենսական նշանակության առաջնահերթությունները։ 
 
Շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը քաղաքացիների հետ անհատական հանդիպումների ժամանակ նշեց, որ պետք է ցույց տալ աշխարհին, որ պարտությունը մեզ չի կոտրել և մենք պատրաստ ենք պայքարել և ոտքի կանգնել: 
 
«Մենք կարևորում ենք մարդու արհեստավարժությունն ու նվիրվածությունը Հայրենիքին։ Ազգային պետության կառուցում և հզորացում հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկիրը կառավարում են ազգային նպատակներ ունեցող և այդ ամենն իրականացնելու կամք ունեցող նվիրյալներ»,-նշել է Տոնոյանը: 
 
«5165» շարժումը նպատակ ունի համախմբել ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող բոլոր կիրթ մարդկանց և ստեղծել կենսունակ պետություն։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play