Հրդեհ Զովունի գյուղում


Հրդեհ Զովունի գյուղում

  • 12-06-2021 18:33:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 12-ին, ժամը 13։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի 36-րդ փողոցի վերջնամասում հրդեհ է բռնկվել․ այրվում է բուսածածկույթ, տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից: 
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
 
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 14։26-ին, մարել՝ 14։54-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն