ԲՀԿ պատգամավորի թեկնածուն կալանավորվեց. դատարանը բավարարեց միջնորդությունը

12-06-2021 17:48:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Հայկական ժամանակը գրում է. «Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ընտարակաշառքի գործով մեղադրյալ, ԲՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը:
 
Հիշեցնենք, ըստ Հատուկ քննչական ծառայության
տարածած հաղորդագրության՝ Ապրոյանը  ընդգրկված լինելով կուսակցության պատգամավորի թեկնածուների ցուցակում և համակարգելով Գավառի տարածքային գրասենյակի աշխատանքները՝ նույն գրասենյակի քարտուղար Ս. Զ.-ի հետ, համաձայն նախապես կազմված ցուցակի, 2021թ. հունիսի 9-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի մի շարք ընտրողների տվել է 7000-ական ՀՀ դրամ արժողությամբ սննդամթերքի տեսքով կաշառք՝ 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար»:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 155 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար