Երեւանում 5 անշարժ գույք, 10 մլն դրամանոց ժամացույց. Ինչ ունեցվածք ունի «Հայաստան» դաշինքից Հռիփսիմե Ստամբուլյանը

12-06-2021 18:50:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Հայկական ժամանակը գրում է. ««Անռիվա» ընկերությունների հիմնադիր տնօրեն, «Հայաստան» դաշինքի ցուցակի 1
8-րդ համար Հռիփսիմե Ստամբուլյանը 5 անշարժ գույք ունի Երեւանում: Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրից տեղեկանում ենք, որ համատեղ սեփականության իրավունքով ունի 1 բնակարան եւ 2 հողատարածք, 1 առանձնատան համասեփականատեր է եւ 1 հասարակական տարածքի սեփականատեր:
 
Որպես անշարժ գույք Ստամբուլյանը հայտարարագրել է 1 ավտոմեքենա՝ «Lexus RX 350» 2017 թվականի արտադրության: Որպես թանկարժեք գույք նա հայտարարագրել է 10 մլն դրամանոց «Omega de ville» ժամացույց:
 
Վերջին 1 տարում նա 2 մլն 563 հազար 555 դրամ աշխատավարձ է ստացել «Անռիվա-տրանս»-ից, 2 մլն 104 հազար 281 դրամ էլ «Անռիվա-տուր»-ից: Բացի այդ նա 2 մլն դրամ է ստացել «Անռիվա-տուր»-ից վարձակալության դիմաց եւ 1 մլն 100 հազար դրամ էլ նույն ընկերությունից՝ ավտոմեքենայի վարձակալության դիմաց:
 
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Ստամբուլյանն ունեցել է 17 մլն դրամ եւ 250 հազար դոլար:
 
Նա 100 տոկոս բաժնետոմս ունի՝ «Անռիվա-տուր» ՍՊԸ-ում, «Անռիվա-ռիելթի» ՍՊԸ-ում, «Անռիվա-տրանս» ՍՊԸ-ում եւ «Քորդոբա» ՍՊԸ-ում»:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 150 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար