15 հայ ռազմագերիներ վերադառնում են Հայրենիք. Նիկոլ Փաշինյան


15 հայ ռազմագերիներ վերադառնում են Հայրենիք. Նիկոլ Փաշինյան

  • 12-06-2021 19:35:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղում հանդիպումը բնակիչների հետ սկսեց ուրախալի լուրով նշելով, որ Հայրենիք է վերադառում 15 հայ ռազմագերի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ավելի մանրամասն այդ մասին կխոսի Գավառում՝ հույս հայտնելով, որ մինչ այդ ռազմագերիներն արդեն կլինեն Հայաստանում:
 
ՀՀ վարչապետի պաշոտնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի Գավառի հանդիպումը նախատեսված է 19:30-ին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը