ԱՄՆ-ն կոչ է անում վերադարձնել բոլոր գերեվարվածներին. Պետքարտուղարի հայտարարությունը

12-06-2021 22:54:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ գերեվարված անձանց ազատ արձակումն ու վերադարձը տուն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ:

«Մենք նաև ողջունում ենք Հայաստանի որոշումը Ադրբեջանին տրամադրել կարևոր տեղեկատվություն, որը կօգնի մարդասիրական ականազերծման աշխատանքներին ու թույլ կտա խուսափել հետագա

դժբախտ պատահարներից։ Մենք երախտապարտ են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլուն ու Վրաստանի կառավարությանը՝ այս քայլերին օգնելու հարցում ունեցած էական դերակատարման համար, որը տարածաշրջանի ժողովրդին ավելի է մոտեցնում խաղաղ ու բարեկեցիկ ապագային, որին նրանք արժանի են»,-ասված է հայտարարությունում։

Միացյալ Նահանգներն ուրախ է աջակցել այդ քայլերին և հուսով է, որ դրանք հող կնախապատրաստեն հավելյալ համագործակցության համար։ Միացյալ Նահանգները կրկին կոչ է անում վերադարձնել բոլոր գերեվարվածներին և հայտնում, որ պատրաստ է աջակցել տարածաշրջանի երկրներին՝ համագործակցությունը շարունակելուն ուղղված ջանքերում ու լուծելու նրանց միջև առկա չլուծված խնդիրները։ «Մենք նաև շարունակում ենք հորդորել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել առարկայական բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ բանակցելու հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորման շուրջ»,-նշված է հայտարարությունում:

 

 

Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 175 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար