Եթե ժողովուրդը որոշի, որ մենք հեռանանք՝ կհեռանանք. եթե որոշի, որ պետք է մնանք՝ կմնանք. Նիկոլ Փաշինյանը՝ Նոր Գեղիում


Եթե ժողովուրդը որոշի, որ մենք հեռանանք՝ կհեռանանք. եթե որոշի, որ պետք է մնանք՝ կմնանք. Նիկոլ Փաշինյանը՝ Նոր Գեղիում

  • 14-06-2021 10:22:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կոտայքի մարզի Նոր գեղի համայնք է այցելել: Քաղաքացիներից մեկը Կոտայքում ՀՀ վարչապետին երկաթե մուրճ էր նվիրել, որի մասին խոսելիս, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն այս օրերի համար շատ խորհրդանշական է.
 
«Այս մուրճով կարելի է հանել այնտեղ, որտեղ պետք է, մեխել այնտեղ, որտեղ պետք է, կառուցել այնտեղ, որտեղ պետք է և ջարդել այնտեղ, որտեղ պետք է:
 
Սա կարևոր սիմվոլ է, բայց առաջին հերթին՝ կառուցման: Հայաստանը պետք է կառուցվի, վերածնունդ ապրի: Մենք պողպատե մանդատով ավարտին կհասցնենք դատաիրավական համակարգի բարեփոխումները: Մենք պետք է ունենանք այնպիսի դատական համակարգ, որ այդ թեման ընդհանրապես մոռանանք:
 
Մեզ պետք է մեր բարեփոխումները հասցնել մինչև վերջ և արձանագրել: Դատական համակարգին պիտի բոլորը վստահեն:
 
Մենք պողպատե մանդատով պետք է զբաղվենք մեր բանակի բարեփոխումներով, սահմանների ամրությամբ ու անվտանգության ապահովմամբ:
 
Մենք պետք է այս մուրճից տանք բոլոր քաղաքացիներին, որ կառուցվի Հայաստանը:
 
Մենք պետք է գյուղատնտեսության ոլորտում մարդկանց տանք բարեփոխման միջոցներ: Գյուղատնտեսության ոլորտում մենք 14 ծրագրով բարեփոխումներ ենք իրականացնում»,-նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատրը՝ շարունակելով թվարկել ծրագրերը:
 
Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց Զովունիի եզդիական համայնքից, որոնք առավոտյան հավաքված են եղել՝ իրենց դիմավորելու համար, սակայն ստացվել է այնպես, որ իրենք Նոր Հաճնի հատվածով են եկել ու Զովունիով չեն անցել, իսկ եզդիական համայնքի նախաձեռնության մասին տեղյակ չեն եղել:
 
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ եթե ժողովուրդը որոշի, որ իրենք  պետք է հեռանան, իրենք կհեռանան, իսկ եթե որոշեն, որ պետք է ներկայիս իշխանությունը մնա, իրենք կմնան:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը