«Մեծ յոթնյակը» Ռուսաստանին կոչ արեց դադարեցնել ապակայունացնող վարքն ու չարամիտ գործողությունները


«Մեծ յոթնյակը» Ռուսաստանին կոչ արեց դադարեցնել ապակայունացնող վարքն ու չարամիտ գործողությունները

  • 14-06-2021 10:27:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Բրիտանիայում ավարտվեց աշխարհի տնտեսապես ամենազարգացած ժողովրդավարական յոթ երկրների առաջնորդների գագաթնաժողովը։
 
Ընդունված հռչակագրում Ռուսաստանին կոչ է արվում միջոցներ ձեռնարկել հաքերային հարձակումներ կատարողների դեմ, որոնք համակարգչային ծրագրեր են օգտագործում իր երկրի ներսում։ Ռուսաստանին նաև կոչ է արվել հետաքննել քիմիական զենքի օգտագործումն իր տարածքում։
 
«Ռուսաստանը պետք է դադարեցնի ապակայունացնող վարքն ու չարամիտ գործողությունները», - նշված է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում ընդունված փաստաթղթում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը