«ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ծրագրի զբոսաշրջային փորձառությունների ներկայացումը Երևանում


«ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ծրագրի զբոսաշրջային փորձառությունների ներկայացումը Երևանում

  • 14-06-2021 10:51:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
2021թ. հունիսի 11-ին  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Իմ Հայաստան» ծրագիրը, ArtBridge սրճարան-գրախանութի հետ համատեղ անցկացրեց «Իմ Հայաստան» ծրագրի աջակցությամբ Վայոց ձորում և Սյունիքում մշակված զբոսաշրջային փորձառությունների ներկայացումը Երևանում» խորագրով միջոցառումը: 
 
Երևանում անցկացված այս միջոցառումը «Իմ Հայաստան» -ի` ներքին զբոսաշրջության զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրերից է: Սույն միջոցառումը փորձառության հեղինակներին հնարավորություն ընձեռեց իրենց զբոսաշրջային փորձառություններն ու արտադրանքը ներկայացնել բնակիչներին և հրավիրված տուրիստական օպերատորներին:
 
Այս տարիների ընթացքում «Իմ Հայաստան»-ը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իր 5 թիրախային մարզերում (Լոռի, Տավուշ, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր) և կապող միջանցքներում մշակել է հարյուրից ավել տարբեր, այդ թվում նաև` գաստրո, արկածային, արհեստագործական և թանգարանային փորձառություններ: Ավելին, ծրագրի շնորհիվ սկսվեց համագործակցություն փորձառությունների հեղինակների հետ, որը նպատակաուղղված է իրենց արտադրանքի որակի բարձրացմանը և հյուրերի ներգրավվածության ընդլայնմանը:
 
«Ծրագրի նպատակներից է մշակել ու զարգացնել Հայաստանում զբոսաշրջային փորձառությունները, մինչդեռ այս միջոցառման նպատակն է ներգրավել նոր լսարաններ և գործընկերներ, որոնց օգնությամբ «Իմ Հայաստան»-ի փորձառությունների հեղինակները հնարավորություն կունենան վաճառել իրենց արտադրանքը/ծառայությունները և մեծացնել վաճառքի ծավալները»,- ասաց ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Այելոն:  
 
Այս միջոցառման ժամանակ ութ փորձառությունների միջոցով ներկայացվեց Հայաստանի հարավային մարզերի (Սյունիք և Վայոց ձոր) մշակութային բազմազանությունն ու սովորույթները: Հյուրերը հնարավորություն ունեցան չհեռանալով քաղաքից նորովի բացահայտել մարզերը, ծանոթանալ երկրի կարևորագույն առանձնահատկություններին, վայելել մարզերի ինքնատիպ առաջարկները՝ տեղում մասնակցելով համտեսի և խոհանոցիային փորձառություններին, ինչպես նաև հաղորդակցվելով տեղաբնակների հետ:
 
 
«Իմ Հայաստան» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և իրականացվում Սմիթսոնյան Ինստիտուտի կողմից։ Ծրագիրն աջակցում է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանը՝ խթանելով կայուն և դինամիկ տուրիզմի զարգացումը մարզերում։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն