Եղբայրները ձերբակալվել են՝ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով


Եղբայրները ձերբակալվել են՝ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով

  • 14-06-2021 11:34:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունիսի 13-ին 32-ամյա տղամարդը ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ գիշերը, իրեն անծանոթ 2 անձինք նստել են իր կողմից վարվող տաքսի ավտոմեքենան և պատվիրել իրենց տեղափոխել Էջմիածին քաղաք։ Հասնելով նշված վայր՝ ուղևորներն իր կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ու  սպանության սպառնալիքներ տալով` վերցրել են իր մոտ եղած գումարն ու բջջային հեռախոսը:
 
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, ովքեր 35 և 32-ամյա եղբայրներ են։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակությունը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Վերջիններս ձերբակալվել են:
32-ամյա տաքսու վարորդը ճանաչվել է տուժող:
 
Նախաքննությունը շարունակվում, է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտե
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն