Ի գիտություն լրատվամիջոցների. Ucom ընկերություն


Ի գիտություն լրատվամիջոցների. Ucom ընկերություն

  • 14-06-2021 12:50:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մամուլում՝ առանց աղբյուրի և հեղինակի մատնանշման տեղ գտած տեղեկատվությունն առ այն, թե Ucom ընկերության աշխատակիցներին իբր ստիպում են ընտրել քաղաքական այս կամ այն ուժին, հերյուրանք է ու չի համապատասխանում իրականությանը։
 
Ucom ընկերության աշխատակիցները Ընկերության հիմնադրման առաջին իսկ օրվանից աշխատում են այնպիսի աշխատանքային միջավայրում, որտեղ բացառված է դավանանքի, քաղաքական հայացքների կամ հասարակական կազմակերպությունների անդամակցության հետ կապված որևէ խտրականություն։
 
Ընկերություն ընդունվելիս աշխատակցի առջև դրվող միակ պայմանը արհեստավարժությունն է և Ընկերության արժեքներին հավատարիմ լինելը։
 
Հորդորում ենք մեր լրագրող գործընկերներին բիզնեսը զերծ պահել քաղաքական և հարակից նախընտրական թեմաներում մատնանշելուց։ Ucom-ն ապաքաղաքական ու հանրության համար շատ կարևոր դեր ունեցող արհեստավարժ կառույց է և մնալու է այդպիսին ի հեճուկս մտացածին շշուկների։ 
 
«Յուքոմ» ՓԲԸ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն