Լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը Բաքվում դատապարտվեց 20 տարվա ազատազրկման


Լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը Բաքվում դատապարտվեց 20 տարվա ազատազրկման

  • 14-06-2021 12:58:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին` վարձկանության ու ահաբեկչության մեղադրանքներով:
 
Ըստ մեղադրականի, սփյուռքահայը պատերազմել է Ադրբեջանի դեմ՝ դրամական վարձատրության դիմաց։
 
Հարազատները, մինչդեռ, հայտարարում են, որ Էուլջեքյանը վաղուց էր Բեյրութից Արցախ տեղափոխվել՝ մշտական բնակության։
 
Վիգեն Էուլջեքյանն ազատազրկվել էր նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո` Շուշիի մերձակայքում, երբ փորձել էր այնտեղ մնացած իրենց անձնական իրերը տարհանել:
 
Հեղինե Բունիաթյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը