Ընտրակաշառք տվողներին կլցնենք ծակերը, թող հանգստանան. Նիկոլ Փաշինյան

14-06-2021 13:52:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
Հայկական ժամանակ. Այսօր Մասիս քաղաքում անցկացրած քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորեց համագործակցել իրավապահների հետ և օգնել բացահայտել ընտրակաշառքի դեպքերը։
 
Նա նշեց, որ Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում կան ձերբակալության դեպքեր։
 
«Նրանք կալանքի տակ են, արժի ծափահարել: Ձերբակալվել են նաև ընտրակաշառք ստացողները, բայց քանի որ ընտրակաշառք ստացողները համագործակցել են իրավապահների հետ, մանրամասն ցուցմունքներ են տվել, նրանք ազատվել են քրեական պատասխանատվությունից»,- ասաց Փաշինյանը:
 
Հիշեցնենք՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը ձերբակալվել էր 9 մլն դրամ ընտրակաշառքի գումարը փոխանցելու կասկածանքով։
 
Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող ԲՀԿ ներկայացուցիչն էլ մեղադրվում է ընտրողներին բնամթերք բաժանելու համար, նա նույնպես կալանավորվել է:
 
«Այս երկու օրը բոլոր ընտրակաշառք տվողներին կլցնենք ծակերը, որպեսզի այնտեղ  հանգստանան: Թավիշի ժամանակներն ավարտվում են, ժողովուրդ ջան: Այսօր կան, այսպես ասած, «ընտրատասովշիկներ», տարբեր պաշտոնյաներ, տեղական ինքնակառավարման մարմիններ, ովքեր իրենց վատ են պահել ու շարունակում են վատ պահել»,- ասաց Փաշինյանը՝ ցույց տալով ձեռքի մուրճը:
 
«Այս գործիքը գիտե՞ք՝ ինչի համար է, սա ժանգոտ մեխերը հանելու համար է, հունիսի 21-ից անձամբ եմ զբաղվելու ժանգոտած մեխերով, այդ թվում՝ այս մարզի: Դրա համար պետք է, որ հունիսի 20-ին գնաք ընտրատեղամասեր, վերցնեք քվեաթերթիկ համար 3-ը: Ես չեմ ասում, որ գնաք ու քվեարկեք մեր օգտին, ասում եմ՝ գնացեք ու քվեարկեք ձեր օգտին»,- ասաց Փաշինյանը։
 
 
Փաշինյանը:   Հիշեցնենք՝
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 138 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար