Վանի Սուրբ Թովմաս լքված հայկական վանքը ախոռի է վերածվել (Ֆոտո)


Վանի Սուրբ Թովմաս լքված հայկական վանքը ախոռի է վերածվել (Ֆոտո)

  • 14-06-2021 16:00:08   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը


Վանի Սուրբ Թովմաս հայկական վանական համալիրը կիսավեր, լքված և անմխիթար վիճակում է։ Գանձախույզների ու վատ կլիմայական պայմանների պատճառով մեծապես վնասված համալիրն այսօր վերականգնման ու խնամքի կարիք ունի, հայտնում է Ermenihaber.am-ը: 

Թովմաս առաքյալի մասունքների ամփոփման նպատակով 11-րդ դարում կառուցված եկեղեցին գտնվում է Վանա լճի անմիջական հարևանությամբ՝ 2․000 մետր բարձրությամբ բլրի գագաթին։ 

Վանի Գևաշի (Ոստան) շրջանի Ալթընսաչ գյուղի մոտակայքում գտնվող վանական համալիրի հեռավորությունը Վանա լճից կազմում է 80մ,  Վան քաղաքից՝ 75կմ, իսկ Գևաշի շրջանից՝ 40 կմ։ Այստեղ կարելի է հասնել և ցամաքով, և նավերով։

Կիսավեր լինելու պատճառով այսօր նաև զբոսաշրջիկների կողմից անտեսված պատմական կառույցը վերականգնվելու և համապատասխան խնամքի դեպքում կարող է զբոսաշրջության կարևոր կենտրոնի վերածվել։

Չնայած թուրքական իշխանություններին ուղղված բազմաթիվ կոչերին, վանական համալիրը բարեկարգելու և պահպանելու համար դեռևս ոչ մի միջոցներ չեն ձեռնարկվել:  
 
Սուրբ Թովմաս հայկական վանքի տարածքը մի կողմից գանձախույզների թիրախում է, իսկ մյուս կողմից ամռանը անասունների համար ժամանակավոր գոմի է վերածվում: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը