«Չթողնեք, որ մեր փոխարեն որոշեն մեր զավակների ապագան». «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանի անունից նամակներ բաժանվեցին կանանց


«Չթողնեք, որ մեր փոխարեն որոշեն մեր զավակների ապագան». «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանի անունից նամակներ բաժանվեցին կանանց

  • 14-06-2021 16:11:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի 7-րդ օրը՝ հունիսի 13-ին, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման անդամները շրջեցին Երևանի Կենտրոն վարչական շրջանում, ներկայացրեցին իրենց քաղաքական ուժի նախընտրական ծրագիրը, ազգային ու հզոր Հայաստան կերտելու իրենց տեսլականը։
 
Ինչպես տեղեկանում ենք «5165» շարժումից, Կարին Տոնոյանի անունից նամակներ բաժանվեցին կանանց, որոնց նա կոչ է անում անմասն չմնալ ներկայիս գործընթացներից.
 
«Ես ամենաթանկն եմ տվել Հայրենիքիս, բայց որոշել եմ ոտքի կանգնել՝ բարձրացնելով զոհված որդուս ընկած դրոշը: Հունիսի 20-ին որոշվելու է մեր երկրի ապագան: Ես Ձեզնից մի բան եմ խնդրում, որ Դուք գնաք ընտրություններին և չթողնեք, որ մեր  փոխարեն որոշեն մեր զավակների ապագան»:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն