ՏԻՄ ներկայացուցիչներն այցելել են մարտական հենակետեր


ՏԻՄ ներկայացուցիչներն այցելել են մարտական հենակետեր

  • 14-06-2021 16:40:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանի ուղեկցությամբ տեղական ինքնակառավարման մարմինների մի խումբ ներկայացուցիչներ այցելել են մարտական հենակետեր, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: 
 
ՏԻՄ ներկայացուցիչները ծանոթացել են զինծառայության իրականացման պայմաններին, դիրքերում ընթացող ինժեներական և ամրաշինական աշխատանքներին, զրուցել զինծառայողների հետ, հայտնել իրենց պատրաստակամությունն անհրաժեշտության դեպքում աջակցելու զորամիավորմանը։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն