Ծրագրի և գաղափարի պակասն է, որ հայհոյանքի է տանում քարոզարշավը

14-06-2021 17:11:41   | Հայաստան  |  Քաղաքական





Նախընտրական քարոզարշավը հագեցած է ատելության խոսքի տարածմամբ և բռնության կոչերով: Երբ կուսակցության առաջնորդն ասում է «կշինեմ», դա քաղաքական եզրույթից դուրս
է, և նման բառաոճով ընտրություններին մասնակցելը քարոզչության դադարեցման հիմք է: Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի անդամ Վահագն Չախալյանը: 
 
Նա ընդգծեց` իրենք ԿԸՀ-ում դիմում էին գրել և պահանջել, որ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական արշավը դադարեցվի` հիմք ընդունելով իրենց առաջնորդի կողմից հնչող բռնության կոչերը, սակայն, ինչպես ենթադրվում էր, ԿԸՀ-ն մերժեց
մեր դիմումը:
 
«Մենք 21-րդ դարում ենք և պարտավոր ենք քաղաքակրթ լինել, ինչքան էլ մեկս մյուսի հետ համաձայն չլինենք: Վտանգել ՀՀ ներքին կայունությունը, որևէ մեկս իրավունք չունի, անկախ նրանից` որ քաղաքական դաշտում ենք և ինչ պաշտոն ենք զբաղեցնում: Մենք կարծում ենք, որ այս բոլոր խնդիրների հիմքը ազգային ու բարոյական արժեքներից հեռանալն է: Այն արժեքների վրա, որոնց վրա պաշտպանվել է հայկականությունը, այսօր շատերը սկսել են ծաղրել: Ավանդականը ներկայացվում է որպես հետամնացություն: Մենք ասում ենք, որ դա այդպես չէ»,- նշեց Չախալյանը և շեշտեց` ըստ իրենց` Հայ առաքելական եկեղեցին պետք է օրենքով կարգավիճակ ունենա: 
 
Հայաստանում ընթացող քարոզարշավին անդրադարձավ նաև Լիբանանի «Զարթոնք» թերթի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը: Նա ընդգծեց, որ իրենց ` սփյուռքի հայերի համար խորթ է նման ընտրապայքարը. «Մեզ համար խորթ է ընտրապայքարի մեջ այսքան անհատականացումն ու ատելությունը, որ դուրս է գալիս պետական այերերի շուրթերից: Ես չեմ հիշում, որ նույնիսկ արաբական աշխարհի մեջ այսչափ ցեխ շպերտեն մեկը մյուսի վրա: Ես անձնապես կարծում եմ, որ ծրագրի և գաղափարի պակասն է, որ հայհոյանքի է տանում քարոզարշավը: Երբ ասելիք չունես, սկսում ես մարդու անձը քննարկել»,- նշեց նա: 
 
Առավել մանրամասն` տեսանյութում 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 176 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար