Երևանի տրանսպորտային բոլոր թունելների լուսավորությունն արդիականացվել է

14-06-2021 17:48:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Երևանի գիշային երթևեկությունն առավել լուսավոր ու անվտանգ դարձնելու համար Երևանի քաղաքապետարանը նախաձեռնեց արդիականացնել տրանսպորտային թունելների լուսավորությունը:
 
«Ինձ պետք է, որ բոլոր թունելները լուսավորված լինեն: Անվտանգության առումով հիանալի է՝ մասնավորապես ցերեկային ժամերին, երբ լուսավոր տեղից մտնում ես թունել»,-ընդգծել էր Երևանի քաղաքապետը դեռևս նախորդ տարի:
 
Ծրագիրը մեկնարկել էր 2020թ.-ին: Մի քանի թունելներում լուսավորության փոփոխումից հետո արդյունքը միանգամից զգացվեց: Այս տարի 10 հասցեում փոխարինվեց շուրջ 400 լուսատու:
 
«Տեղադրվում են ԼԵԴ լուսատուներ: Աշխատանքների ընթացքում բոլոր մալուխներն անցկացվում են հատուկ խողովակների միջով՝ ապահովելու անվտանգությունը»,-նշում են «Երքաղլույս» ՓԲԸ աշխատակիցները:
 
«Նպատակը. ամենառաջինը անվտանգությունն է, երկրորդը` էլեկտրաէներգիայի խնայողությունը: Ստացել ենք շատ ավելի բարձրակարգ լուսավորություն՝ շատ քիչ էլեկտրաէներգիայի ծախսով: Օրինակ, մինչև արդիականացումը Հերացուց Սարալանջ տանող թունելի էլեկտրաէներգիայի ծախսը մոտ 25 հազար կՎտ.ժ էր: Գումարային առումով՝ ամիսը մոտ 1 մլն դրամ: Արդիականացումից հետո այդ ծախսը նվազել է հասնելով մոտ 5500 կՎտ.ժ-ի: Ընդհանուր առմամբ, խնայողությունը կազմում է 60-70, ընդհուպ մինչև 80 տոկոս»,- ասում է «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն Գալուստ Վարդանյանը:
 
Տարիներ շարունակ մի շարք թունելներում լուսավորությունը միացվում էր մասամբ: Այժմ արդեն դրանք 24 ժամ լիարժեքորեն լուսավորված են:
 
Լուսավորության արդիականացման շնորհիվ թունելները նաև գեղարվեստական
ձևավորում են ստացել՝ քաղաքի գիշերային լուսային համապատկերը լրացնելով նոր լուծումներով:
 
Երևանի տրանսպորտային բոլոր թունելների լուսավորությունն արդիականացվել է: Էներգախնայողությամբ տնտեսվող միջոցներն ուղղվում են նոր ծրագրերի իրականացմանը, ինչը հնարավորություն է տալիս քաղաքն ավելի լուսավոր դարձնել: Այժմ հերթը այգիներինն ու պուրակներինն է:
 
 
 
 
լուսատու:   «Տեղադրվում
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 75 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար