Զերծ մնալ կրթական հաստատություններում քաղաքական քարոզչություն իրականացնելուց. ԿԳՄՍՆ

14-06-2021 18:21:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպոր
տի նախարարությունը բոլոր քաղաքական ուժերին, ուսումնական հաստատությունների ղեկավարներին և աշխատակիցներին կոչ է անում հետևողականորեն պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները և զերծ մնալ կրթական հաստատություններում քաղաքական քարոզչություն իրականացնելուց: 
 
Միաժամանակ նախարարությունը հիշեցնում է, որ «Հանրակրթության մասին»  ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` «Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն»: Նախարարության կողմից համապատասխան շրջաբերական գրություններ են ուղարկվել հանրակրթական, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ` ըստ համապատասխան օրենսդրության այդ հաստատություններում ցանկացած քաղաքական գործունեություն կամ քարոզչություն, ինչպես նաև քաղաքական բնույթ ունեցող գործընթացներին սովորողների մասնակցությունը բացառելու պահանջով:
 
ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ նաև կրթական հաստատությունների ղեկավարներն ու աշխատակիցներն ունեն քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք, որը կարող են իրացնել ոչ աշխատանքային ժամերին` աշխատանքային լիազորություններից դուրս: 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 85 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար