Քոչարյան. Իմ աչքի առաջ կա, թե ով պիտի ինձ փոխարինի. Sputnik Արմենիա

14-06-2021 19:25:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Մեծամոր քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ գիտի, թե ով կարող է իրեն փոխարինել քաղաքական դաշտում, հայտնում է Sputnik Արմենիան
 
«Իմ աչքի առաջ կա, թե ով պիտի ինձ փոխարինի։ Չեմ ուզում հիմա անուններ տալ։ Բայց պետք է ժամանակը գա և հասունացնենք»,–
ասել է նա` կատակելով. «Բայց հըլը չսկսած` ինձ արդեն փոխարինող եք ման գալիս»։
 
Քոչարյանը նշել է, որ մշտապես հեռու է եղել կուսակցական կառավարումից, թեև որպես քաղաքական հենարան ունեցել է ՀՅԴ–ն։
 
«Ես ինքս կուսակցական չեմ և ինձ չեմ տեսնում կուսակցական գործունեության մեջ։ Իմ նախագահ եղած ժամանակ դա ինձ օգնում էր ավելի անաչառ լինել, հատկապես ուժային կառույցները, հարկայինն ու մաքսայինը հեռու պահել կուսակցական ազդեցություններից»,– ասաց Քոչարյանը։
 
Քոչարյանը նշել է բանակի մարտունակության բարձրացման և սպառազինության համալրման ժամկետները
 
Այդուհանդերձ, քաղաքական դաշտի սերնդափոխության անհրաժեշտության հարցի ու ընտրողի դիտարկման հետ Ռոբերտ Քոչարյանը համաձայնեց` խոստանալով, որ կմտածի այդ մասին։
 
Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։ Ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն ու 4 դաշինք։
 
Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7-ին, կավարտվի հունիսի 18-ին։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 112 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար