Արցախի նախագահը պարգևատրել է օլիմպիադաների դիպլոմակիր արցախցի աշակերտներին և նրանց ուսուցիչներին


Արցախի նախագահը պարգևատրել է օլիմպիադաների դիպլոմակիր արցախցի աշակերտներին և նրանց ուսուցիչներին

  • 14-06-2021 20:55:36   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հունիսի 14-ին տեղի է ունեցել ՀՀ-ում անցկացված 2020-2021թթ․ ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլում առաջին կարգի դիպլոմների արժանացած արցախցի աշակերտների պարգևատրման արարողությունը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմից: 
 
Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին օլիմպիադայում գրանցած հաջողությունների կապակցությամբ, պարգևատրել աշակերտներին դյուրակիր համակարգիչներով, իսկ  նրանց ուսուցիչներին՝ դրամական պարգևներով։ 
 
«Թեպետ 2020 թվականի աշնանային պատերազմը չափազանց խաթարել է կրթական պրոցեսը և բազմաթիվ խոչընդոտներ ստեղծել մեր աշակերտների համար, այնուամենայնիվ, նրանց հաջողվել է հերթական անգամ բարձր արդյունքներ ցուցադրել։ Որակյալ կրթությունը և կրթված ու հայրենասեր սերունդը մեր երկրի զարգացման ու ժողովրդի բարեկեցության կարևոր գրավականն է, և կառավարությունը ջանք չի խնայելու կրթության որակի բարձրացման և համակարգում բարեփոխումների իրականացման ուղղությամբ», - նշել է իր խոսքում Արայիկ Հարությունյանը։  
 
Պարգևատրման արարողությանը ներկա էր ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը։ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play