«Վեոլիա Ջուրը» հիմնովին բարելավում է Վեդի քաղաքի ջրամատակարարումը

14-06-2021 20:25:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն


«Վեոլիա Ջուր» ընկերությունը 269 մլն դրամ է հատկացրել Վեդիի՝ տարիներ ձգվող ջրամատակարարման խնդիրները լուծելու նպատակով: Ինչպես տեղեկանում ենք ընկերությունից, Վեդի քաղաքի ջուրը հիմնականում ստացվում է Ջերմանիսի աղբյուրից՝ վայրկյանում մոտ 50 լիտր քանակով, և
00px; margin:0px; float:right;">
ս 10 լ/վ գալիս է Գառնի-Երասխավան մայրուղային ջրատարով: Սակայն քաղաքում գործող 2 օրվա կարգավորիչ ջրամբարների վթարայնությամբ պայմանավորված՝ ջրի մի մասը մինչև վերջերս կորչում էր: Հնարավոր չէր լինում պահանջված քանակությամբ ջուր կուտակել, ինչը բացասաբար էր անդրադառնում քաղաքի ջրամատակարարման տևողության վրա: 
 
Խնդրի լուծման նպատակով  «Վեոլիա Ջուր» ընկերությունը հին ջրամբարների հարևանությամբ կառուցեց և օրերս շահագործման հանձնեց երկու նոր ջրամբար՝ յուրաքանչյուրը 1000-ական խորանարդ մետր տարողությամբ: 
Ծրագրի շրջանակում «Վեոլիա Ջուր» ընկերության միջոցներով արդիականացվում է նաև քաղաքի ներքին բաշխիչ ցանցը։ Ջրի անբավարարության պատճառներից մեկը ջրի կորուստն է հենց ներքին բաշխիչ ցանցում, մյուս պատճառը բնակիչների կողմից ապօրինի օգտագործումն է ոռոգման նպատակով, ինչն առավել զգալի է ամռանը:
 
Ծրագրի երկրորդ փուլով, որի արժեքը 84 մլն դրամ է, արդեն կառուցվել է 3300 մետր երկարությամբ նոր ջրագծեր, որոնք, ի տարբերություն բնակիչների այգիներով անցնող գործող խողովակաշարերի, ձգվում են փողոցներով։ Այսպիով բացառվում են ապօրինությունները, հոսակորուստը, բարձրանում է բաշխիչ ցանցի շահագործման հուսալիությունը: Դրա շնորհիվ քաղաքի մոտ 25 տոկոսը՝ 500 ընտանիք արդեն ապահովված է շուրջօրյա ջրով:
 
Ներկայունս արագ տեմպերով Վեդիի թվով 4 փողոցներում կառուցվում է ևս 2280 գծամետր ընդհանուր երկարությամբ ջրագծեր: Տեղի 100 անհատական տնատիրությունների համար նաև նախատեսվում են դիտահորեր, ուր կվերատեղադրվեն ջրաչափերը: Ծրագրի այս երրորդ փուլը, 43 մլն դրամ արժեքով, կավարտվի 3 ամիս անց և այստեղ ևս ջրամատակարարումը բարելավված ժամանակացույցով կիրականացվի նորակառույց ջրամբարներից:
Ներգրավված շինարարական կազմակերպությունից բացի, Վեդիում սեփական ուժերով ևս 1000 գծամետր ջրագիծ է կառուցում Վեոլիա ջուր ընկերության «Հարավ» շահագործման տնօրինությունը:
 
Այսպիսով, արվում է հնարավորը արդեն առաջիկայում քաղաքում բաշխիչ ցանցի արմատական վերակառուցման ու այդ միջոցով սպառողներին կայուն և բարելավված ջրամատակարարմամբ ապահովելու համար:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 101 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար