Ոստիկանության պարզաբանումը՝ հարյուրավոր մարդկանց զենքով պարգևատրելու տեղեկության վերաբերյալ


Ոստիկանության պարզաբանումը՝ հարյուրավոր մարդկանց զենքով պարգևատրելու տեղեկության վերաբերյալ

  • 14-06-2021 19:37:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սոցիալական ցանցում և լրատվական կայքերում տեղեկություն է տարածվում, իբր ՀՀ ոստիկանության պետը «վերջին 1-1,5 ամսում հարյուրավոր մարդկանց զենքով է պարգևատրել»։
 
Լուրի առնչությամբ ՀՀ Ոստիկանությունը հայտնում է, որ «Զենքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ ոստիկանության պետն իրավունք ունի պարգևատրելու բացառապես ոստիկանության ծառայողներին, իսկ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ զենքով պարգևատրումը ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակ է։
 
Այսինքն ՀՀ ոստիկանության պետի կողմից զենքով կարող են պարգևատրվել միայն ոստիկանության ծառայողները՝ երկարամյա օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես և ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար։
 
Իսկ վերջին 1-1․5 ամսում ՀՀ ոստիկանության պետի կողմից պարգևատրվել է ոստիկանության մեկ ծառայող։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն