Էրդողանը Բայդենի հետ հանդիպմանը պատրաստվում է բարձրաձայնել վերջինի կողմից ցեղասպանության ճանաչման թեման

14-06-2021 19:50:50   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը



Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել մեկնելուց առաջ պատասխանել է լրագրողների հարցերին՝ ներկայացնելով, թե ինչ հարցեր է պատրաստվում բարձրացնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ընթացքում, հայտնում է Ermenihaber.am-ը: 
 
Իր կողմից օրակարգ բերվելիք հարցերի շարքում Էրդողանը հիշատակել է նաև «ապրիլի
24»-ի հարցը՝ նկատի ունենալով այս տարի Բայդենի կողմից ցեղասպանություն եզրույթի կիրառումը:
 
Էրդողանի խոսքով, իրենք ԱՄՆ-ից նման մոտեցում չէին սպասում, և դա իրենց իսկապես ցավ է պատճառել:
 
«Թուրքիան պատահական երկիր չէ, ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցն է: Հայերի հարցում, որոնք ոչ մի առնչություն չունեն ՆԱՏՕ-ի հետ, նման մոտեցումը մեզ վշտացնում է: Ճիշտ չի լինի, եթե հանդիպումն անցնի առանց այս հարցն օրակարգ բերելու և հիշեցնելու»,- ասել է Թուրքիայի նախագահը:
 
Էրդողանի խոսքով՝ հանդիպման օրակարգում կլինեն F-35 արտադրման ծրագրից Թուրքիային դուրս թողնելու հարցը, ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հարցը, ինչպես նաև Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու պատասխանատվությունը ստանձնելու  թուրքական առաջարկը:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 96 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար