ՃՏՊ Ոսկետափ գյուղում․ կա զոհ. ՀՀ ԱԻՆ

15-06-2021 09:54:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Հունիսի 15-ին, ժամը 01։47-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Ոսկետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ
ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճա¬նապարհի 43-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
 
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 131 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար