Կոտայքի և Արագածոտնի մարզերում մեկնարկել է անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն-քիմիական պայքարը


Կոտայքի և Արագածոտնի մարզերում մեկնարկել է անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն-քիմիական պայքարը

  • 15-06-2021 09:59:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ մեկնարկել են անտառային հիվանդությունների և վնասատուների դեմ ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ։ 
 
Միջոցառումներն իրականացվում են Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի Կոտայքի և Արագածոտնի մարզերում գտնվող անտառային վնասատուներով և հիվանդություններով վարակված «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում։ 
Ավելի վաղ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը ոլորտը համակարգող կառույցներին և ստորաբաժանումներին հանձնարարել էր այս նպատակով մեկտեղել պետական կառավարման այլ գերատեսչությունների կարողություններն ու տեխնիկական հնարավորությունները։
 
Այսօր արդեն հնարավոր է դարձել պայքարի նման միջոցառումների իրականացումը։ Աշխատանքների ընթացքին հետևում էր Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ա.Պետրոսյանը։
 
Հիշեցնենք, որ գարնանային անտառպաթոլոգիական հետազոտությունների արդյունքում տերևակեր վնասատուներով և հիվանդություններով վարակված տարածքն ըստ մարզերի՝ շուրջ 11.575 հա է (2019 թվականի տվյալներով՝ 5400 հա, 2020 թվականի տվյալներով ևս 6100 հա)։
 
ՈՒշադրություն
 
Թունավորումից խուսափելու նպատակով պայքարի միջոցառումների ավարտից հետո` 25 օր խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը, ինչպես նաև նշված ժամանակահատվածում մեղվաընտանիքները դուրս են բերվել այդ տարածքներից:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն