Իրազեկում՝ կենսաթոշակառու լինելու (չլինելու), կենսաթոշակի չափի մասին տեղեկանքների տրամադրման վերաբերյալ


Իրազեկում՝ կենսաթոշակառու լինելու (չլինելու), կենսաթոշակի չափի մասին տեղեկանքների տրամադրման վերաբերյալ

  • 15-06-2021 10:35:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Միասնական սոցիալական ծառայությունը սկսել է տեղեկանքների պարզեցված ընթացակարգով տրամադրման գործընթաց
 
Հարգելի՛ քաղաքացիներ,
 
Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) կողմից սկսվել է տեղեկանքների պարզեցված ընթացակարգով տրամադրման գործընթաց։
 
Ներկայում ՄՍԾ տարածքային կենտրոնների կողմից  կենսաթոշակառու լինելու (չլինելու), կենսաթոշակի չափի մասին տեղեկանքներն արդեն տրամադրվում են առանց պաշտոնատար անձի ստորագրության և առանց կնիքի․ տեղեկանքները վերարտադրվում են (գեներացվում են) 16 նիշանոց հսկիչ համարով և QR ծածկագրով։
 
Տեղեկանքի իսկությունն ստուգվում է www.online.ssa.am կայքի «Ստուգել տեղեկանքի իսկությունը» բաժնում` մուտքագրելով 16 նիշանոց հսկիչ համարը կամ բջջային հեռախոսով սկանավորելով տեղեկանքում առկա QR կոդը:
 
Ի դեպ, քաղաքացին կարող է ցանկացած պահի կրկին տպագրել տեղեկանքը (տրման օրով և ժամով) www.online.ssa.am կայքի միջոցով։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play