Կկոտրենք և կկտրենք Սյունիքը մնացած Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք. Փաշինյան


Կկոտրենք և կկտրենք Սյունիքը մնացած Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք. Փաշինյան

  • 15-06-2021 12:26:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Արմենպրես. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Սիսիան համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ որոշ շրջանակներ փորձում են Սյունիքը հակադրել Հայաստանին և համոզել քաղաքացիներին, որ Սյունիքը և Հայաստանը տարբեր բաներ են:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ թույլ չի տալու նման զարգացումներ լինեն:
 
«Այսօր Հայաստանի բոլոր մարզերից, բոլոր քաղաքներից ներկայացուցիչներ են եկել Սյունիք, որովհետև դրանք` ժողովրդից մկան նման գողացողները, փորձում են Սյունիքը հակադրել Հայաստանին, թե, իբր, Սյունիքը և Հայաստանը տարբեր բաներ են: Ոչ: Դա նրանք անում են «բաժանիր, որ տիրես» հայտնի կարգախոսի ներքո իրենց մի քանի կոպեկի համար: Մենք ասում ենք` ոչ, Հայաստանը մեկ է և միասնական է և միասնականությամբ է հզոր»,- շեշտեց Փաշինյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play