Բաքու. Ռուսաստանը մեր շահերն է առաջ տանում. Ինչու Մոսկվան հանկարծ հիշեց «ադրբեջանական գործոնը Իրանում»


Բաքու. Ռուսաստանը մեր շահերն է առաջ տանում. Ինչու Մոսկվան հանկարծ հիշեց «ադրբեջանական գործոնը Իրանում»

  • 15-06-2021 14:57:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
lragir.am. Վիեննայում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջ բանակցություններում կողմերը համաձայնեցրել են բոլոր սեկտորային պատժամիջոցների, ներառյալ նավթային պատժամիջոցների չեղարկումը: Հունիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն։ «Այլ համաձայնություններ չկան միջուկային գործարքի սահմաններից դուրս»,- հավելել Է նա:
 
Խաթիբզադեի խոսքով՝ «այն, ինչ այժմ տեղի Է ունենում Վիեննայում, առնչություն չունի (Իրանի նախագահական) ընտրությունների եւ Իրանի ներքին իրադրության հետ»: «(Բանակցությունների) հարցերով պետք Է քաղաքական լուծում ընդունվի (երկխոսության մասնակից երկրների) մայրաքաղաքներում: Եթե դա տեղի ունենա, ապա միջուկային գործարքին վերադարձը հնարավոր Է», հավելել Է նա:
 
Իրանի հանդեպ պատժամիջողների չեղարկումը կփոխի իրավիճակը տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում։ Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Իրանում կկայանան նախագահական ընտրություններ, որոնց ֆավորիտը 60-ամյա պահպանողական, դատական իշխանության գործող ղեկավար Էբրահիմ Ռաիսին է։ Փորձագետները խոսում են տարածաշրջանում իրանա-ամերիկյան առանցքի կառուցման մասին՝ դեպի Հնդկաստան ելքով։ Չինաստանի զսպման համատեքստում, որի մասին խոսվելէ G7 եւ ՆԱՏՕ գագաթնաժողովներում, դա հատուկ նշանակություն է ձեռք բերում։
 
«Հայաստանի հետ սահմանը՝ կարմիր գիծ է Իրանի համար։ Բաքուն շարունակում է փորձերը՝ ուժով գրավել Հայաստանի հարավային սահմանները։ Մենք անհանգստացած ենք, որ դա կարող է կտրել մեզնից Երեւանը», ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
 
Իրանը չի սատարում «Զանգեզուրի միջանցքի» եւ Հայաստանի ու Իրանի անջատման նախագծին, որը փորձում են առաջ քաշել Մոսկվան ու Բաքուն։
 
«Զանգեզուրի միջանցքը հայկական հարց չէ։ Միջանցքը պետք է վերահսկի Ռուսաստանը։ Եթե միջանցքը չբացվի, ուրեմն ռուսական առաքելությունն անհաջող էր, եւ Ադրբեջանը կարող է վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Եթե ապացուցվի, որ Ռուսաստանն ի վիճակի չէ լուծել խնդիրը, ապա այլ երկրների մուտքը տարածաշրջան ավելի հավանական կդառնա։ Կհայտնվեն Ֆրանսիան, ԱՄՆ եւ այլն։ Ռուսաստանը եւս չի ուզում, որ այլ կարգավորող ուժ հայտնվի այստեղ։ Այստեղ մեր եւ Ռուսաստանի շահերն համընկնում են։ Մենք մեր շահերն առավել հաճախ առաջ ենք քաշում Ռուսաստանի միջոցով», ասում է Բաքվի փորձագետը։
 
Հատկանշական է, որ Իրանի միջուկային գործարքի շուրջ հավանական դրական զարգացումների ֆոնին ռուսական ԶԼՄ-ները կրկին հիշել են Իրանում «ադրբեջանական գործոնի» մասին։ Սա ակնհայտ ակնարկ-զգուշացում է Իրանին, եւ ահա թե ինչու:
 
Մի քանի ամիս առաջ համացանց արտահոսած հարցազրույցում Իրանի ԱԳ նախարար Զարիֆն ասում էր, որ Մոսկվան փորձել է խափանել իրանյան միջուկային գործարքը։ Հարցազրույցում ասվում է, որ Ռուսաստանն է Իրանին ներքաշել սիրիական հակամարտության մեջ։ Զարիֆն ասում է, որ իր երկրի եւ ԱՄՆ-ի մերձեցումը հակասում է Ռուսաստանի շահերին, եւ Մոսկվան դեմ է արտահայտում հարաբերությունների ջերմացմանը։ 
 
Ռուսաստանը լծվել է թյուրքական շահերի սայլին ու փորձում է խոչընդոտել թե Հյուսիս-հարավ նախագծի, թե Իրանի միջուկային գործարքի եւ պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը: Ավելորդ է նշել, որ թե Իրան-Արեւմուտք կարգավորումը, թե Հյուսիս-հարավ նախագիծը Հայաստանի շահն ու հնարավորությունն են:
 
Մեկնաբան Նարիա Հայրումյան 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play