Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է Կարեն Կարապետյանին պաշտոն առաջարկել. նրանք այսօր հանդիպել են


Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է Կարեն Կարապետյանին պաշտոն առաջարկել. նրանք այսօր հանդիպել են

  • 15-06-2021 16:00:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ընտրություններում հաղթելու դեպքում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին կառաջարկի վերադառնալ Հայաստան ու պաշտոն զբաղեցնել։
 
Այս մասին Քոչարյանն ասել է ռուսաստանյան 3 լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ՝ նշելով, որ ինքն ու Կարապետյանը պարբերաբար շփումներ են ունենում, ու ինքն ափսոսում է, որ վերջինս հեռացել է Հայաստանից:
 
Հիշեցնենք՝ հունիսի 14-ին Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն էր տարածել, որտեղ իր աջակցությունն էր հայտնում Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին առաջիկա ընտրություններում ու հորդորում ընտրել հենց նրանց:
 
Նշենք, որ այսօր Քոչարյանն ու Կարապետյանը հանդիպել են, քննարկել առաջիկայում իրականացվելիք մի շարք ծրագրեր և նախագծեր։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը