Ո՞վ է Սև լճի մոտ հիմա

15-06-2021 16:22:49   | Հայաստան  |  Մեկնաբանություն





Հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է
 
«2021-ի մայիսի կեսին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և նրան շրջապատող իշխանական պատգամավորները, այլ չինովնիկներ ոգևորված համոզում էին, թե Սյունիքի Սև լիճն ու հարակից տարածքը մերն է։ 
 
Նրանք քարոզչական հարձակում սկսեցին իմ դեմ, երբ կասկածի տակ դրեցի
այդ հայտարարությունը։ 
 
Հիշո՞ւմ եք, թե ինչպիսի եռանդով էին և են իշխանության քարոզիչները ինձ ստախոս անվանում իբր թե Սև լճի մասին կեղծ տեղեկություն հաղորդելու համար։ Պատգամավոր Արմեն Խաչատրյան ը ինձ հրապարակային հրավիրում էր Սյունիք' տեղում ցույց տալու, որ Սև լիճը մերն է, որ ես հենց այնտեղ ներողություն խնդրեմ։ 
 
Երբ ես հրապարակային ընդառաջ քայլ արեցի ոչ միայն մեկնելու, այլև միասին եթերում խոսելու այդ մասին փաստերով, Արմեն Խաչատրյանը լռեց ու անհետացավ։
 
Օրերս ես Սյունիքում էի։ Թեպետ ինձ թույլ չտվեցին բարձրանալ Սև լճի տարածք, բայց կարողացա զրուցել այդ հատվածից եկած և տեղի դիրքապահների հետ կապ պահող սյունեցիների հետ։ Դիտեք տեսանյութը»։
 
 
Նոյյան տապան   -   Մեկնաբանություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 411 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար