«Հեյնիկեն»-ի ադրբեջանական դրոշով խմբաքանակն արտադրվել է ՌԴ-ում և ներկրվել օրենքին համախպատասխան. ՍԱՏՄ


«Հեյնիկեն»-ի ադրբեջանական դրոշով խմբաքանակն արտադրվել է ՌԴ-ում և ներկրվել օրենքին համախպատասխան. ՍԱՏՄ

  • 15-06-2021 17:58:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում երեկ երեկոյան հայտնվել են «Հեյնիկեն» ապրանքանիշի գարեջրի նկարներ, որտեղ գարեջրի վրա ադրբեջանական դրոշն է: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ «Հեյնիկեն» ընկերությունը հանդիսանում է ֆուտբոլի Եվրո2020 առաջնության պաշտոնական գործընկերը, ինչի կապակցությամբ այդ ապրանքանիշի գարեջրի շշերին տպվել են բոլոր այն երկրների դրոշները, որտեղ անցկացվելու են Եվրո2020-ի խաղերը:
 
ՍԱՏՄ ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հեյնիկեն» ապրանքանիշի այդ խմբաքանակն արտադրվել է Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստան է ներկրվել Մաքսային Միության կանոնակարգերով և մեր երկրի օրենսդրությամբ սահմանված պահանջներին լիակատար համապատասխանությամբ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն