Արդեն ութ օր հրշեջ-փրկարարները պայքարում են Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի դեմ

15-06-2021 18:24:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն





Մասիսի աղբավայրի՝ երկու շաբաթ տևած հրդեհից ընդամենն օրեր անց արդեն ութ օր հրշեջ-փրկարարներն այս անգամ պայքարում են Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի դեմ: 312 հա
ընդհանուր մակերեսով աղբավայրում կուտակված աղբը կազմում է 10 հա, որից 3 հա այրվել է: Հրդեհաշիջման աշխատանքներին ընդհանուր առմամբ ներգրավվել են 38 մարտական հաշվարկ, 132 հրշեջ-փրկարար:
 
Հրդեհաշիջումն աղբավայրում մեծ դժվարությամբ է կատարվում: Հրշեջ-փրկարարները վտանգում են իրենց կյանքը. մի քանի մետր բարձրության հասնող աղբակույտերում սողանքի հավանականություն կա:
 
Հրդեհաշիջման ընթացքին պարբերաբար հետևում են Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը և Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը:
 
Հրդեհաշիջմանն աջակցում է նաև Երևանի քաղաքապետարանը՝ տրամադրելով թրթուրավոր տրակտոր, էքսկավատոր, բեռնատար մեքենաներ և ջրատարներ: Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել հրդեհի օջախները: Այսօրվա դրությամբ կրակի տարածման վտանգ չկա:
 
Հրշեջ-փրկարարական ջոկատներն աղբավայրի տարածքում շուրջօրյա հերթապահություն են իրականացնում:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 103 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար