UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք TIKTOK, SPOTIFY, COURSERA


UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք TIKTOK, SPOTIFY, COURSERA

  • 15-06-2021 19:02:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Օրերս Ucom ընկերության կողմից ներկայացված ձայնային ծառայության Level Up սակագնային պլանները հնարավորություն են տալիս բաժանորդներին անսահմանափակ օգտվելու 25-ից ավելի ամենահայտնի հավելվածներից: Ներկայացնենք դրանցից 3-ը՝ կրթական, ժամանանցային և երաժշտական ուղղվածության:
 
Coursera
 
Միջազգային ասպարեզում առցանց դասընթացների համար նախատեսված հայտնի ամերիկյան Coursera հավելվածում հասանելի են գիտելիքի տարբեր ոլորտներին վերաբերող բազմահազար նյութեր: Այս ծրագրի ստեղծողները գործակցում են միջազգային ճանաչում ու բարձր որակավորում ունեցող ավելի քան 200 ԲՈՒՀ-երի հետ: Դրանցից է Կոլումբիայի համալսարանը, Դյուքի համալսարանը, Ստենֆորդի համալսարանը, Մոսկվայի ֆիզիկայի և տեխնոլոգիայի ինստիտուտը և այլն:  
 
Դասընթացների տևողությունը 4-12 շաբաթ է։ Դրանք ներկայացված են շաբաթական 1-2 ժամ տևողությամբ տեսադասախոսությունների ձևաչափով և ներառում են առաջադրանքներ, վարժություններ, երբեմն նաև՝ ավարտական նախագիծ կամ քննություն: Այս հարթակի օգտատերերը հնարավորություն ունեն մասնակցելու իրենց հետաքրքրող մասնագիտությանը վերաբերող դասընթացների, շփվելու այլ ԲՈՒՀ-երի ուսաողների հետ, նաև հանձնելու քննություններ՝ ստանալով որակավորման վկայականներ և դիպլոմներ:
 
«Ժամանակակից աշխարհում մարդիկ աշխատում են առավելագույնս արդյունավետ օգտագործել օրվա 24 ժամերը։ Ucom-ում մենք հաշվի ենք առել բազմաթիվ հավելվածների տարածվածությունը հատկապես երիտասարդների շրջանում և մեր Level Up սակագնային պլաններում ներառել ենք այդ հավելվածներից շատերը` հնարավորություն ընձեռելով օգտագործելու դրանք՝ չմտածելով ինտերնետի ծավալի սպառման մասին», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
 
Հավելվածից անսահմանափակ կարող են օգտվել Level Up սակագնային պլանների բոլոր բաժանորդները։
 
TikTok
 
Լայն տարածում ստացած այս ժամանցային սոցիալական հարթակը նախատեսված է կարճ երաժշտական տեսահոլովակներ ստեղծելու, ուղիղ եթերներ միանալու և հաղորդագրություններ փոխանակելու համար: Հայաստանում էլ այն շատերի համար դարձել է ճանաչված դառնալու ամենահեշտ ուղիներից մեկը: Շատուշատ երիտասարդներ, այսօր ՏիկՏոկ-ում հայտնի լինելու շնորհիվ, նկարահանվում են տարբեր տեսահոլովակներում և գովազդներում:
 
Դրանից անսահմանափակ կարող են օգտվել ձայնային ծառայության այն բաժանորդները, որոնք կմիանան Level Up 2700 և ավելի բարձր սակագնային պլաններին:
 
Spotify
 
Spotify հավելվածը թվային երաժշտության հոսքային ծառայություն է, որի միջոցով հասանելի են միջազգային ճանաչում վայելող արվեստագետների կողմից հրապարակված միլիոնավոր երգեր, փոդքասթներ և տեսանյութեր։
 
Այս հավելվածի գրացման ընթացակարգը բավականին դյուրին է։ Պարզապես անհրաժեշտ է նշել էլեկտրոնային հասցեն կամ ֆեյսբուքի օգտահաշիվը, որից հետո վերոնշյալ երգերը դառնում են հասանելի։ Այստեղ կարելի է նաև ֆեյսբուքյան ընկերների հետ կիսվել նախընտրած երգացանկով։
 
Որպես խելացի հավելված՝ Spotify-ը յուրաքանչյուր օր ներկայացնում է բաժանորդի երաժշտական նախասիրություններին համահունչ երգացանկ։
 
Բացի ամսավճարով բաժանորդագրությունից, այս հավելվածն ունի նաև անվճար տարբերակ, որը թույլ է տալիս մուտք գործել բոլոր երգացանկեր, գտնել նոր երաժշտություն և ընկերների հետ կիսվել մեղեդիներով:
 
 
Հիշեցնենք, որ Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: Այնուամենայնիվ, եթե բաժանորդները նշված հավելվածներից հղումով անցնում են այլ կայքեր, օրինակ՝ օգտվում են Level Up 2700 կանխավճարային սակագնային պլանից և, ենթադրենք, ՏիկՏոկ-ից անցնում են YouTube-ի հղումով, ապա YouTube-ի տեսանյութը դիտելիս օգտագործվում են սակագնային պլանով հասանելի գիգաբայթները:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն