Ընտրություններից հետո որոշ թափթփուկ պաշտոնյաների վզներից ենք բռնելու, նրանց կտեսնեք ասֆալտին պառկած, Սյունիքում հայտարարել է Փաշինյանը

15-06-2021 19:10:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Հայկական ժամանակը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, որոնք այսօր միասնական ավտոերթով հասել են Սյունիք, երթ անցկացրին Ագարակի փողոցներում:
 
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը երթի
ընթացքում հայտարարեց, որ հաջորդ այցը մարզ լինելու է ընտրություններից հետո. «Մենք գալու ենք՝ որոշ տեղացի թափթփուկ պաշտոնյաների վզներից բռնելու»,- խոստացավ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ ագարակցիները շուտով նրանց կարող են տեսնել իրենց գեղեցիկ ասֆալտների վրա պառկած: 
 
Փաշինյանը խոստացավ նաեւ, որ ընտրություններից հետո անձամբ զբաղվելու է այն պաշտոնյաներով, որոնք փորձում են ժողովրդի կամքի վրա ապօրինի ազդեցություն ունենալ»: 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 316 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար