Ընտրություններից հետո որոշ թափթփուկ պաշտոնյաների վզներից ենք բռնելու, նրանց կտեսնեք ասֆալտին պառկած, Սյունիքում հայտարարել է Փաշինյանը


Ընտրություններից հետո որոշ թափթփուկ պաշտոնյաների վզներից ենք բռնելու, նրանց կտեսնեք ասֆալտին պառկած, Սյունիքում հայտարարել է Փաշինյանը

  • 15-06-2021 19:10:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայկական ժամանակը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, որոնք այսօր միասնական ավտոերթով հասել են Սյունիք, երթ անցկացրին Ագարակի փողոցներում:
 
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը երթի ընթացքում հայտարարեց, որ հաջորդ այցը մարզ լինելու է ընտրություններից հետո. «Մենք գալու ենք՝ որոշ տեղացի թափթփուկ պաշտոնյաների վզներից բռնելու»,- խոստացավ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ ագարակցիները շուտով նրանց կարող են տեսնել իրենց գեղեցիկ ասֆալտների վրա պառկած: 
 
Փաշինյանը խոստացավ նաեւ, որ ընտրություններից հետո անձամբ զբաղվելու է այն պաշտոնյաներով, որոնք փորձում են ժողովրդի կամքի վրա ապօրինի ազդեցություն ունենալ»: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը