Շուշիի հռչակագիրը հենվում է Կարսի պայմանագրի վրա. Ալիեւ


Շուշիի հռչակագիրը հենվում է Կարսի պայմանագրի վրա. Ալիեւ

  • 15-06-2021 19:52:25   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Շուշիում Ալիեւը եւ Էրդողանը ստորագրել են երկու երկրների միջեւ համագործակցությունն ամենաբարձր մակարդակի հասցնելու վերաբերյալ «Շուշիի հռչակագիրը»: Հանդիպումից հետո Ալիեւը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ դրույթներն արձանագրված են հռչակագրում, եւ դրա ուղղությամբ գործնական քայլեր են արվելու, հայտնում է Lragir.am-ը: 
 
«Հռչակագիրը հենվում է Կարսի պատմական պայմանագրի վրա»,- ասել է Ալիեւը:
 
Հիշեցնենք, որ խոսքը Կարսի 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրի մասին է, որով Հայաստանի տարածքների զգալի մասը նվիրաբերվել են Թուրքիային ու Բաքվին՝ Կարս-Արդահանը, Սուրմալու-Արարատի շրջանը եւ Նախիջեւանը:
 
Իր հերթին, Էրդողանն ասել է, որ Շուշիի հռչակագրով ներկայացրել են համագործակցության ճանապարհային քարտեզը: Էրդողանն ասել է նաեւ, որ Թուրքիան պլանավորում է Շուշիում բացել գլխավոր հյուպատոսություն:
 
Էրդողանն ասել է, որ պաշտպանական ոլորտում երկու երկրների կապերը տրանսֆորմացվելու են նոր հարաբերությունների: Հիշեցնելով թուրքական անօդաչուների եւ այլ ռազմական տեխնիկայի դերը Ղարաբաղի պատերազմում, Էրդողանն ասել է, որ Ադրբեջանը կարող է արտադրել այն, եւ չլինել միայն սպառման շուկա: Խոսվել է նաեւ տնտեսական սերտ հարաբերությունների մասին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play