ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը պետք է լինի անժամկետ. Ռոբերտ Քոչարյան

15-06-2021 20:00:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Արցախի առաջին  նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը
պետք է լինի անժամկետ, հայտնում է Panorama.am-ը: 
 
«Մանդատը սահմանափակված է ժամկետներով։ Ի՞նչ է լինելու հետո, որևէ մեկը չգիտի։ Խաղաղապահների մանդատի ապագա անորոշությունը ամենամեծ խնդիրն է։ Ես կարծում եմ, որ այդ մանդատը պետք է լիներ անժամկետ, ժամկետներ չնշվեին»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը ռուսական պետական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։
 
Նա ընդգծել է, եթե չորս ու կես տարի անց Ադրբեջանը դեմ արտահայտվի ռուս խաղաղապահների ներկայությանը, ապա նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, Ռուսաստանը ստիպված է հեռանալ այնտեղից։
 
Ռոբերտ Քոչարյանի խոսքով, Ղարաբաղում բոլոր պլանավորումները սահմանափակված են այդ ժամկետով։
 
«Մարդիկ չեն կարողանում պլանավորել իրենց ապագան։ Դա առաջացնում է բազմաթիվ հարցեր ու մեծ անհանգստություն»,- նշել է նա։
 
Խոսելով խաղաղապահների առաքելության արդյունավետության մասին՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, այն փաստը, որ խոշոր բախումներ չեն եղել, վկայում է այն մասին, որ կողմերը Ռուսաստանին վերաբերում են հարգանքով։
 
«Խաղաղապահ առաքելությունն էլ, ակնհայտ է, աշխատում է այնպես, որ իր գործունեությամբ վաստակում է այդ հարգանքը»,- ասել է նա։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 96 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար