Հայտնի են «Տարվա բժիշկ 2021» մրցանակակիրների անունները


Հայտնի են «Տարվա բժիշկ 2021» մրցանակակիրների անունները

  • 15-06-2021 20:25:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Արամ Խաչատրյան» համերգասրահում հունիսի 13-ին տեղի ունեցավ «Տարվա բժիշկ 2021» մրցանակաբաշխությունը և բժիշկների մեծարման երեկոն, որի ընթացքում Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին անձնվեր աշխատած և COVID-19-ով վարակվածների բուժման գործում մեծ դերակատարություն ունեցած բժիշկներին շնորհվեցին մրցանակներ:
 
Մրցանակաբաշխությունը իրականացվեց «Որակի նշան» ընկերության նախաձեռնությամբ։ Մրցանակակիրները որոշվել են բժշկական ասոցիացիաների, ինչպես նաև տարբեր բժշկական հաստատությունների տրամադրած տվյալների և լրագրողական հետաքննությունների հիման վրա: Բացման խոսքով հանդես եկավ Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:
 
Հայրենական բժշկության մեջ նորարարական մտքերի ու գաղափարների ներդրման, վիրաբուժության մեջ մեծ ավանդի համար «Վիրաբուժության ռահվիրա 2021» մրցանակը տրվեց Զարեհ Տեր-Ավետիքյանին:
 
Արցախյան 3-րդ պատերազմում հանուն հայրենիքի, վիրավոր զինվորի, քաղաքացիական անձանց կյանքի փրկության և անմնացորդ ծառայության համար «Սպիտակ բանակի նվիրյալ բժիշկ 2021» մրցանակ ստացան «Տոնոյան» բժշկական կենտրոնի տնօրեն, վիրաբույժ Տարոն Տոնոյանը, միկրովիրաբույժ  Արտավազդ Սահակյանը, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, բժշկական ծառայության գնդապետ Յուրի Պողոսյանը, «Աստղիկ» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժության կլինիկայի ղեկավար Անդրոնիկ Քալայջյանը, Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Մհեր Մուսայելյանը,  Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Մհեր Մուսայելյանը, նույն ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Սերգեյ Մովսեսյանը, անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վարիչ, վիրաբույժ Գրիգորի Առուստամյանը, հեմոդիալիզի բաժանմունքի հիմնադիր վարիչ Կրիստինա Ավագիմյանը, արյան փոխներարկման բաժանմունքի վարիչ, կենսաբան-քիմիկոս Գայանե Ավանեսյանը, միկրովիրաբույժ Իգոր Զախարյանը, բժիշկ ուռոլոգ Մարատ Հարությունյանը, ընդհանուր վիրաբույժ Վարյա Իսրայելյանը, Մարտակերտի Բազիյանի անվան շրջանային բուժմիավորման ղեկավար Գագիկ Օհանյանը, Մարտունու առանձին բժշկական ջոկատի պետ, անեսթեզիոլոգա-ռեանիմատոլոգ Լևոն Ջիվանշիրյանը, ՊԲ Մարտակերտում տեղակայված առանձին բժշկական ջոկատի պետ, այժմ՝ Ստեփանակերտի Կենտրոնական զորամասային հոսպիտալի պետ Հովհաննես Գրիգորյանը, ՀԲԿ տեղամասային թերապևտ, Թագուհի Կիրակոսյանը և Ստեփանակերտի Շտապ բժշկական օգնության կայանի տնօրեն Լիլիթ Նազարյանը: Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Մելքոնյանը, նույն ԲԿ-ի վնասվածքաբանության ծառայության ղեկավար, վնասվածքաբան Սարիկ Աթաջանյանը, մանկաբույժ, բաժանմունքի վարիչ Արարատ Հարությունյանը, վիրաբուժական բաժանմունքի վարիչ, վիրաբույժ Արտակ Հայրապետյանը, ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Աիդա Բադալյանը, նույն բաժանմունքի հերթապահ բուժքույր Հասմիկ Գրիգորյանը, նյարդաբան-հոգեթերապևտ Նաիրա Ղազարյանը, ռեանիմատոլոգ Արմեն Շահբազյանը:
 
  Պատերազմական իրավիճակում, հանուն գերեվարված զինվորների ապահով ետվերադարձի կազմակերպման դրսևորած խիզախության համար «Մարտական ոգի 2021» մրցանակին արժանացան Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբույժ Միքայել Սամսոնյանը, «Արմենիա» բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության կենտրոնի և Նորք Մարաշ բժշկական կենտրոնի անոթային վիրաբույժ Վրեժ Հովակիմյանը, «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի բժիշկ հոգեբույժ, «Magnus» արտահիվանդանոցային հոգեբուժական կենտրոնի տնօրեն Մարգարիտ Թադևոսյանը:
 
«Համավարակի դեմ պայքարում հաջողված բժիշկ» մրցանակին արժանացան Իրինա Ղազարյանը, Ամբակում Սերոբյանը, Ավետիք Սարգսյանը, Լևոն Նավասարդյանը, Շողեր Հեբոյանը, Լևոն Թորոսյանը և Աշոտ Պապիկյանը:
«Համավարակի դեմ պայքարում հաջողված ԲԿ» մրցանակին արժանացավ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն:
Ազգանվեր գործունեության, բժշկության մեջ նոր մտքերի և գաղափարների ներդրման համար «Տարվա երիտասարդ բժիշկ 2021» մրցանակ տրվեց Արմինե Խռոյանին, Հայկ Բախշյանին և Գագիկ Թադևոսյանին:
Մասնագիտական հաջողությունների, անմնացորդ նվիրումի, մեծ պատասխանատվության և ոլորտի զարգացմանն ուղված աշխատանքի համար «Տարվա բժիշկ» մրցանակին արժանացան  Արման Կարապետյանը, Հայկուհի Սամսոնյանը, Լուսինե Բեկիրսկա Թամազյանը, Նունե Մաշուրյանը, Թաթուլ Սաղաթելյանը, Հայրապետ Բարսեղյանը, Արմեն Խեդոյանը, Լուսինե Աղաբաբյանը, Թորգոմ Դաշտոյանը, Արթուր Փափազյանը, Աշխեն Բալբաբյանը,  Վարդան Բորոզանը, Ավետիս Ահարոնյանը, Մերուժան Սաղաթելյանը, Ավետիս Ավետիսյանը, Արտեմ Ստեփանյանը և Արշակ Միրզոյանը:
 
Պատերազմական իրավիճակում և Covid 19 համաճարակի պայմաններում առողջապահության պատշաճ կազմակերպման համար «Առողջապահության կազմակերպիչ 2021» մրցանակ ստացան «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը, Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը, Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Մելքոնյանը: 
 
Մրցանակների արժանացան նաև Հանրային հեռուստաընկերության լրագրող Մայա Խաչատրյանը, «Արմենիա» հեռուստանընկերության լրագրող Ավետիս Հարությունյանը և օպերատոր Արամ Գրիգորյանը:
 
 Տասնամյակներ շարունակ հայրենական բժշկությանը անմնացորդ նվիրվելու և ծառայելու համար «Բժիշկների վաստակավոր գերդաստան 2021»  մրցանակը տրվեց Ֆանարջյան բժշկական գերդաստանին՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Նյարդավիրաբուժության և Գլխուղեղի կաթվածների վիրաբուժության կենտրոնի հիմնադիր-ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր- պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյան,  «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ուրոլոգ Սերգեյ Ֆանարջյան, Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի ուրոլոգ, Ֆանարջյան կլինիկայի հիմնադիր, բժշկական գիտությունների թեկնածու Դավիթ Ֆանարջյան,  Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ-ռենտգենոլոգ Կոնստանտին Ֆանարջյան:
 
Մրցանակաբաշխության գլխավոր հովանավորն է «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնը, աջակիցներն են «Հրաչյա Պողոսյան» բարեգործական հիմնադրամը և Իջևանի գինու-կոնյակի գործարանը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն