Երեւանի մանկապարտեզներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի հարուցիչներ. ԱՆ

15-06-2021 20:52:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Երևանի նախադպրոցական կազմակերպություններում աղիքային վարակիչ հիվանդության բռնկումների արդյունքում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի հարուցիչներ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 
 
Հիշեցնենք, որ հունիսի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում «Վիննի Պուխ և ընկերներ» և «Ծիածան» մանկական զարգացման կենտրոն նախադպրոցական կրթական կազմակերպություններում արձանագրվել են սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումներ:
 
Նշված ժամանակահատվածում «Սուր գաստրոէնետերիտ» ախտորոշմամբ՝ ջերմություն 38-39 ջերմաստիճան, սրտխառնոց, փսխում, լուծ ախտանշաններով, Երևանի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող
կազմակերպություններ են ընդունվել «Վիննի Պուխ և ընկերներ» և «Ծիածան» նախադպրոցական կազմակերպություններից 20 երեխա:
 
Համաճարակաբանական հետազոտության արդյունքում` հայտնաբերվել է նաև ընտանեկան 2 օջախ (1 օջախ՝ 1 դեպքով և 1 օջախ՝ 3 դեպքով), երբ պացիենտներն ունեցել են նույն ախտանշանները և, ինչպես նախադպրոցական կազմակերպությունների հոսպիտալացված պացիենտները, սննդում օգտագործել են «Բիոկաթ» արտադրատեսակի կաթնամթերք: Հոսպիտալացված պացիենտներից 6-ի մոտ հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ:
 
Նախադպրոցական կազմակերպություններում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում շրջակա միջավայրից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի հարուցիչներ,  իսկ աշխատակիցների մոտ՝ ստաֆիլակոկ: Սննդամթերքի նմուշները թունաբանական հետազոտությամբ, ունեցել են թույլ թունավոր ազդեցություն («Բիոկաթ» արտադրատեսակի կաթնաշոռ, թթվասեր, կաթնաշոռի և թթվասերի խառնուրդ): Ներկա պահին բուժվող հիվանդներ չկան:
 
Համաճարակաբանական հետազոտության շրջանակներում իրականացվել են նաև «Բիոկաթ» կաթնամթերքի արտադրական ձեռնարկություն» ՍՊԸ-ում հոսքագծի
տարբեր հատվածներից շրջակա միջավայրի և աշխատակիցների կենսաբանական նմուշների լաբորատոր հետազոտություններ: Արդյունքում՝ շրջակա միջավայրից վերցված  լվացուկներում հայտնաբերվել են շեղումներ, անձնակազմի ձեռքերից և արտահագուստից վերցված նմուշներում հայտնաբերվել է  ախտածին ստաֆիլակոկ:
 
Նշենք, որ դեպքերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունն ուղարկվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 93 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար