Արթուր Աբրահամը ռենոմոբիլներ նվիրեց Համալսարանական հիվանդանոցներին

16-06-2021 09:50:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն


 
Բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ նախօրեին ԵՊԲՀ-ին նվիրաբերեց 2 ռեանիմոբիլ:
 
ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը բժշկական բուհի անունից շնորհակալություն հայտնելով հյուրերին
կարևոր նվիրատվության համար՝ տեղեկացրեց, որ ռեանիմոբիլներից մեկը կծառայի «Մուրացան», իսկ մյուսը՝ «Միքայելյան» համալսարանական համալիրներին:
 
Բարերար Արման Մայիլյանը, որը ժամանել է Բարսելոնայից, նշեց, որ ռեանիմոբիլները գերմանական  արտադրության են, բերվել են Իսպանիայից: Նրա խոսքով՝ Հայաստան բերված ռեանիմոբիլների մի մասն էլ ուղարկվել է Արցախ:
 
Նշենք, որ շտապօգնության նոր, հարմարավետ մեքենաները հագեցած են պացիենտների տեղափոխման ընթացքում անհետաձգելի բուժօգնության և վերակենդանացման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 70 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար