Ընդունում եմ Ա1+ հեռուստաընկերության հրավերը՝ մասնակցել Ռոբերտ Քոչարյանի հետ բանավեճին. Անդրիաս Ղուկասյան


Ընդունում եմ Ա1+ հեռուստաընկերության հրավերը՝ մասնակցել Ռոբերտ Քոչարյանի հետ բանավեճին. Անդրիաս Ղուկասյան

  • 16-06-2021 10:52:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ազատ հայրենիք դաշինքի վարչապետի թեկնածու՝ Անդրիաս Ղուկասյանը իր Ֆեյսբուքյան էջում գրում է՝
 
Հարգելի ընկերներ 
 
Բարձր եմ գնահատում Ա1+ հեռուստաընկերության առաջարկը բանավեճ կազմակերպել ընտրություններում մասնակցող քաղաքական ուժերի առաջադրված վարչապետի թեկնածուների միջև դեմ առ դեմ ձևաչափով: Վստահ եմ, որ այդպիսով դուք իրապես հնարավորություն եք ստեղծում Հայաստանի Հանրապետության ընտրողներին հունիսի 20-ի քվեարկությանն ընդառաջ ճիշտ կողմնորոշվելու համար: Ընդունում եմ Ձեր հրավերը մասնակցել Ռոբերտ Քոչարյանի հետ բանավեճին, հունիսի 17-ին, ցանկացած ժամի և ցանկացած վայրում, Ձեր առաջարկած պայմաններով: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն