Վերացվել է մի շարք ընկերությունների արտադրական գործունեության կասեցումը


Վերացվել է մի շարք ընկերությունների արտադրական գործունեության կասեցումը

  • 16-06-2021 12:34:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հիմք ընդունելով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքները՝ Տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է մի շարք ընկերությունների գործունեության կասեցումը վերացնելու որոշումներ:
 
Կաթնամթերք արտադրող ԽԱՔ ՍՊԸ-ն (Արարատի մարզ), պանրի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ Ռոմիկ Կիրակոսյանը (Լոռու մարզ, գ.Կաթնառատ), ինչպես նաև հացի և խմորեղենի արտադրությամբ զբաղվող  «ԱՐՄԻՆԱՇՈՂ» ՍՊ ընկերությունն ու Ա/Ձ  Ներսես Քիվոն (Երևան) վերացրել են իրենց արտադրամասերում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները և համապատասխանեցրել դրանք ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
 
 
ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և 
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն