Պուտին-Բայդեն հանդիպումով մեր արտաքին քաղաքականության համար բացվում են նոր մարտահրավերներ և խնդիրներ. Սուրեն Սարգսյան

16-06-2021 17:20:58   | Հայաստան  |  Մեկնաբանություն



Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
 
«Այսօր կայանալու է Պուտին Բայդեն առաջին հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվելու է նաև ԼՂ հիմնախնդիրը: Երկու նախագահներից առաջ նույն հարցը քննարկել են ԱՄՆ և ՌԴ ԱԽ պատասխանատուները, ինչպես նաև արտաքին
գերատեսչությունների ղեկավարները: 
 
Սա նշանակում է, որ մեր արտաքին քաղաքականության համար բացվում են նոր մարտահրավերներ և խնդիրներ, ինչպես նաև հնարավորություններ: Այո, ես կարծում եմ, որ բանակցությունների միջոցով հնարավոր է ունենալ շատ հստակ ձեռքբերումներ: Պատմությանը հայտնի են դեպքեր, երբ պատերազմից հետո պարտվող կողմը կարողացել է լուրջ դիվանագիտական ձեռքբերումներ արձանագրել:
 
Ցավոք մենք դա հիմա չենք կարող անել, քանի որ նույնիսկ ԱԳ նախարար չունենք: Իշխանությունները տապալեցին բանակցությունները, սկսվեց պատերազմ, դա էլ տապալեցին, հիմա վստահ եմ նոր սկսվող բանակցություններն էլ են տապալելու: Գործողները տկար են, նորերն են պետք»:
 
 
Նոյյան տապան   -   Մեկնաբանություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 100 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար