Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամ տվեց ճանապարհաշինարարներին

16-06-2021 15:11:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
Lragir.am. ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ճանապարհների ասֆալտապտման համար մրցույթները շահել են քաղաքական որոշ ուժերի հետ կապ ունեցող շինարարական կազմակերպություններ, որոնք նախընտրական շրջանում հատուկ գործերը չեն անում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց քարոզարշավի շրջանակում Ջերմուկում քաղաքացիների հետ հանդիպմանը:
 
Փաշինյանը նշեց՝ հանրապետությունում 400-500 կմ ասֆալտ պետք է անեն, և
ինքը ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվել է, թե ինչու այդ աշխատանքներն ընթացքի մեջ չեն:
 
«Պարզվում է, որ մրցույթները շահել են քաղաքական որոշ ուժերի հետ կապ ունեցող շինարարական կազմակերպություններ: Եվ հիմա նրանք նախընտրական շրջանում հատուկ գործերը չեն անում, որ չերևա, թե այդ գործերն արվում են»,-ասաց նա:
 
Փաշինյանը վստահեցրեց, որ այդ ընկերությունները խնդիր են ունենալու, նրանց զգուշացրեց, որ ունեն ընդամենը ժամեր՝ իրենց տեխնիկան դուրս բերելու, եթե ոչ, ապա ընտրություններից հետո «հանդիպելու են պողպատե մանդատի հետ»:
 
Խոսելով թավիշից՝ նա ասաց, որ հեղափոխությունից հետո այդ բոլոր կապերի, ընկերությունների մասին գիտեին: Իսկ թե ինչու մինչև հիմա այդ հարցով չեն զբաղվել՝ Փաշինյանն ասաց. «Շատ պարզ պատճառով, որովհետև 2018-ի դրությամբ դաշտում շատ քիչ են եղել մարդիկ, որ այս կապերով կապված չեն: Իրենց հարցերը որ լուծեինք, դա նշանակում էր, որ 3 տարի մենք ճանապարհ չէինք կառուցի»:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 196 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար