Ժնևում մեկնարկել է Բայդեն-Պուտին հանդիպումը

16-06-2021 16:28:42   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը



Ժնևում մեկնարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև բանակցությունները, հայտնում է
ՏԱՍՍ-ը:
 
Սա առաջին ռուս-ամերիկյան սամմիթն է 2018 թվականի հուլիսին Հելսինկիում Պուտին-Թրամփ հանդիպումից հետո:
 
Նշվում է, որ հանդիպումն ընթանում է փակ դռների հետևում, մինչ հանդիպմանը մեկնարկը լրագրողները պրոտոկոլային նկարահանում իրականացնելու հնարավորություն են ունեցել:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվել էր, որ ի թիվս այլ հարցերի, ՌԴ և ԱՄՆ նախագահները կքննարկեն տարածաշրջանային խնդիրները, որոնց թվում են Լեռնային Ղարաբաղը: 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 185 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար